▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դքի Նորիկի բարեկամ եւ Տիգրան Ավինյանի ազգական Վավիկը՝ ՔԿՎ պետի տեղակալ

«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեակատարողական վարչությունում հեղափոխությունից հետո բոլոր նշանակումներն արդեն կատարվել են։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՔԿՎ պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը նշանակվեց ՔԿՎ պետի տեղակալ։

 

 

 

 

 

 

 

 

 

Ծաղիկյանի նշանակումը այնքանով է ուշագրավ, որ նա մականունավոր է, բոլորը նրան ճանաչում են «Վավիկ» մականունով։

Վավիկը քրեական աշխարհում հայտնի Նորիկ Թադեւոսյանի՝ Դքի Նորիկի բարեկամն է եւ ազգակցական կապ ունի նաեւ ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։

Վավիկը որոշակի կապերով կապված է նաեւ քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին