▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր քաղաքական էլիտան քեֆ է արել. ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանական նոր էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ՝ հունիսի 29-ին, Հրազդանում մասնակցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան օրը նշելու արարողությանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ծննդյան տոնակատարությունը շքեղ է եղել:

Հյուրերի թվում եղել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին