▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Փաշինյանն ու Խաղաղության համաժողովի մասնակից երկրների ղեկավարները յուրօրինակ կերպով են լուսանկարվել

Հուսով եմ՝ Վիգեն Սարգսյանը կքվեարկի սեփական կուսակցության օգտին, քվեարկողները դժվար թե շատ լինեն. ՔՊ մամուլի խոսնակ

Ինչպե՞ս Էմանուել և Բրիջիտ Մակրոնները դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հետ է կանչվել. ո՞վ է նոր դեսպանը

ԱԱԾ-ն մտել է Ազգային պատկերասրահ



2018-07-10 08:49:41

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավապահներն սկսել են իրենց ուշադրությունը սեւեռել նաեւ Ազգային պատկերասրահի ուղղությամբ: Բանն այն է, որ առանձին անձանց տներում կատարված խուզարկությունները, ինչպես նաեւ իրենց ունեցած այլ օպերատիվ տվյալներ հուշում են, որ այս կառույցում նախորդ տարիներին բավական «հետաքրքիր» բաներ են կատարվել:

 

 

 

 

 

 

 

Իրավապահներին ի մասնավորի հետաքրքրում են տարբեր նախարարություններ, ինչպես նաեւ արտերկիր «գործուղված» մի շարք կտավների ճակատագրերը, ինչպես նաեւ առկա ֆոնդում հնարավոր կեղծումների հնարավորությունը:

Բանն այն է, որ հասարակության մեջ կասկածներ կան, թե «գործուղված» թանկարժեք կտավների մի մասն այժմ արդեն օրիգինալը չէ: Խնդիրներ կան նաեւ այն առումով, թե որքանով են հավաստի տեղեկությունները որոշ գործերի՝ դեռեւս շատ տարիներ առաջ այս կամ այն պաշտոնյաներին նվիրաբերելու եւ որպես կորուստ ձեւակերպելու առումով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր ունեցած տեղեկություններով, ԱԱԾ–ն օրերս այցելել է Ազգային պատկերասրահ ու որոշակի գործողություններ իրականացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.