▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտպանության նախկին փոխնախարարի որդին նշանակվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանության պետ

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկու­թյուններով՝ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանության պետ: 



Նշենք, որ ժամանակին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ազատել էր աշխատանքից, իսկ ներկա ոս­տիկանապետ Վալերի Օսիպյանը դարձյալ հետ բերեց իրավապահ համակարգ:

 

Մեր տեղեկու­թյուններով՝ Մելքոնյանի որդին հանրությանը հայտնի է սկան­դալային պատմությունների կի­զակետում հայտնվելու վատ սո­վորությամբ, և նրա՝ կրկին իրավապահ համակարգում հայտնվելն այնքան էլ հասկա­նալի չէ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին