▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ունի փոխանցելու Լ. Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի նախա­ձեռնությամբ կառավարական ամա­ռանոցում հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքա­կանությանն ու արցախյան խնդրին առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է կառավարության «Ֆեյսբուքի» էջը:

Հատկանշական է, որ հանդիպումը տե­ղի է ունենում Բրյուսել Նիկոլ Փաշինյանի այցից ու դրա ավարտին Եվրամիության քաղաքականությանը վերաբերող հայտնի հայտարարությունից հետո, թեև, իհարկե, ամենևին փաստ չէ, որ հան­դիպման պատճառը հենց դա է: Պարզա­պես հետաքրքիր է հանդիպման փաստը հենց այդ ֆոնին, հատկապես այն հան­գամանքը, որ քննարկվել են արտաքին քաղաքականությանն ու արցախյան խնդրին առնչվող հարցեր:

Մյուս կողմից՝ դա, իհարկե, դեռ չի նշա­նակում, որ այլ հարցեր չեն քննարկվել: Այլ հարցերի մասին գուցե չի էլ բարձրաձայնվում, ինչը կարող է վկայել, որ հան­դիպման ամենից կարևոր խոսակցու­թյունը եղել է հենց այդ մասին, և փորձ է արվում հենց այդ մասը զերծ պահել հանրային ավելորդ ուշադրությունից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի վերջո, բացի Բրյուսել այցից ու Եվրամի­ության մասով հայտարարությունից՝ հարկ է նկատել, որ Տեր-Պետրոսյանի հետ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել նաև Երևանի ավագանու արտա­հերթ ընտրության հետ կապված զար­գացումների ֆոնին և, իհարկե, Մարտի 1-ի շուրջ նոր իրողությունների:

Այն, որ հանդիպումը տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, վկայում է, որ առաջին նախագահն ունի Նիկոլ Փաշինյանին ուղղված որևէ առաջարկ կամ կարևոր ուղերձ, որը հարկ է համարել փոխանցել անձամբ, առանց հոդվածի կամ հարցազրույցի, ինչը Տեր-Պետրոսյանը փորձեց երկու անգամ անել թավշյա հեղափոխությու­նից անմիջապես հետո»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև՝

Տեղի է ունեցել Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը. նախաձեռնողը եղել է ՀՀ առաջին նախագահը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին