▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Սարգսյանի համար սկզբունքային հարց է, որ ԱԺ առաջիկա ընտրություններում իր անունը լինի առաջին եռյակում

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են ընթանում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված: Դաշինքով գնալուն գրեթե բոլորը կողմ են, բայց վեճ կա համամասնությունների հետ կապ­ված: Արդեն գրել ենք, որ Փաշինյանի «Քաղպայմանագիրը» հավակնում է մոտ 70 տոկոս ունենալ ցուցակում, որից 20-ը կլինեն քաղակտիվիստները, իսկ «Հանրապետությունը» և «Լուսավոր Հայաս­տանը» միասին կարող են հավակնել 30 տոկոսին: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդ որում, Արամ Սարգսյանի համար սկզբունքա­յին հարց է, որ իր անունը լինի առաջին եռյակում: Մենք «ՔՊ» անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ առաջին եռյա­կում ում անուններն են գրվելու, ճիշտ է, որ Արամ Սարգսյանը պնդում է, որ լինի: «Դե, ով չի ուզենա իրեն տեսնի առաջին եռյակում, ես էլ կուզենամ, բայց ցանկություններով չէ մենակ, այդ ամենը պետք է նպաստի հաջողությանը:

Այսինքն՝ եթե դա տվյալ քաղաքական ուժի շահերից է բխում և ոչ թե անձնական ամբիցիաներից, ապա թող լինի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին