▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքար՝ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի միջև

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նա նաեւ անկեղծացավ, որ ֆուտբոլասեր է եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ երկրպագել է Ֆրանսիային, որը դարձավ չեմպիոն:

 

 

 

 

 

 

 

 

 

«Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ»,-ասաց ԱԱԾ տնօրենը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասում էր, որ չի նահանջելու եւ չի տալու իր պաշտոնը, իսկ հետո, այնուամենայնիվ, նահանջեց՝ ասելով, թե Վանեցյանի առաջադրման դեպքում ինքը չի առաջադրվի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ մեր ունեցած տեղեկություններով՝ իրականում պայքարը գնում է ոչ թե Ռուբեն Հայրապետյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ, այլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ:

 

 

 

 

 

 

 

 

Գաղտնիք չէ, որ Գ. Ծառուկյանը հայաստանյան սպորտում մեծ ներդրում ունի եւ դեմ չի լինի նաեւ ՀՖՖ-ն ղեկավարել, մինչդեռ նրան, ինչպես եւ Ռ. Հայրապետյանին կաշկանդում է առաջադրվել՝ հաշվի առնելով Արթուր Վանեցյանի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին