▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ը դեռ մայիսին ուղեգորգ գնելու համար բյուջեից 5.1 մլն դրամ է ծախսել. ի՞նչ են եղել ԱԺ-ի հին ուղեգորգերը

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ-ն դեռ մայիս ամսին ու­ղեգորգ գնելու համար ՀՀ պետական բյուջեից 5.1 մլն դրամ է ծախսել:

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ԱԺ-ն «Արմկարպետ» ՍՊԸ-ից գնել է ընդհանուր 600 հատ ուղեգորգ՝ յուրա­քանչյուրը 8500 դրամ արժողությամբ: Ուղեգորգերի տեխնիկական նկարագ­րում էլ նշված է, որ դրանք պետք է պատրաստված լինեն որսի թելից ու պոլիպրոպիլենից, լինեն հակաալերգիկ ու հրակայուն: Իսկ արդեն վերջնական նախշերը պետք է համաձայնեցվեն պատվիրատուի հետ: Մինչ այդ, հե­տաքրքիր է՝ ի՞նչ են եղել ԱԺ-ի հին ուղե­գորգերը, որ հիմա նորերը ձեռք բերելու կարիք է առաջացել:

Հատկանշական է փաստը, որ այս փաստաթղթերը ստորագրել է ոչ թե ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, այլ ֆինանսական փաս­տաթղթերի պատասխանատվությունը դրվել է նրա առաջին տեղակալ Գագիկ Մխեյանի վրա»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին