▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա հաշվեհարդար է. «Օրակարգ»-ի նոր ղեկավարությունը ազատվում է նաև մեկնաբաններից

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականում փոփոխությունները շարունակվում են: Ծրագրի նոր ղեկավարությունը որոշ լրագրողների եւ մոնտաժողների հաստիքները կրճատելուց հետո անցել է մեկնաբաններին: Մեր տեղեկություններով՝ Քրիստինե Մելքոնյանը «լուրերից» կտեղափոխվի «Օրակարգից դուրս» ծրագիր եւ կփոխարինի աշխատանքից ազատված Ագնեսա Խամոյանին: Աբրահամ Գասպարյանը կվարի միայն կիրակնօրյա «Օրակարգը», Շահանե Մեժլումյանի մասով դեռ կոնկրետ որոշում չկա: Լրատվականի անձնակազմը ցնցված է։

 

 

 

 

 

 

 

 

 

«Ինչպե՞ս կարելի է մի հարվածով ամենօրյա եթերից զրկել 3 փորձառու մեկնաբանի: Թե ինչ խնդիր են լուծում, չենք հասկանում, մեկնաբանն այն մարդը չէ, որին յուրայինով փոխարինելուց շահի եթերը: Սա ո՛չ սերնդափոխություն է, ո՛չ թարմացում: Սա հաշվեհարդար է»,- եզրակացրեց լրատվականի մեր աղբյուրը: Ըստ նրա՝ նոր մեկնաբանները կընտրվեն «քաստինգով»: Հանրայինի լրատվական եւ քաղաքական հաղորդումների նոր պատասխանատուն՝ Վահագն Թեւոսյանը, այս առիթով ասաց․ «Մենք դեռ քննարկումների փուլում ենք, ու քանի որ բոլորը եթերային մարդիկ են, երաշխավորում եմ՝ ոչինչ թաքուն չի մնա, եթերում կտեսնեք: Ամեն դեպքում 2 բան եմ ուզում շեշտել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախ ուզում եմ հստակ արձանագրվի, որ ցանկացած կրճատում կամ փոխատեղում ունեցել է իր հիմնավոր պատճառները, եւ դրանք բացատրվել են բոլորին ու օբյեկտիվ են, անձնային հարաբերություններով չպայմանավորված: Ասեմ ավելին․ բոլորին շատ հարգում եմ ու կարծում եմ՝ շատ մարդկային ենք խոսել միմյանց հետ: Եվ երկրորդ բանը, որ կուզեի արձանագրվեր՝ եթե հանրությունն ակնկալում է փոփոխություններ եթերում, պիտի հանդուրժի նաեւ փոփոխություններ եթերը կազմակերպող մարդկանց կազմում կամ պարտականություններում: Այլ կերպ անհնար է»:

Կարդացեք նաև՝ Հ1-ում 168.5 մլն. դրամի ծախսերը կատարվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ փաստաթղթերով. հարուցվել է քրգործ

Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը

Թեժ կրքեր Հ1-ում...Մարգարիտան հարձակման է անցել

Իշխանափոխությունը Հ1-ում. նույն ձայնով ու ինտոնացիայով շարունակում են քծնել իշխանությանը

Ավելի քան 2 միլիարդ դրամի խախտման փաստեր՝ Հանրային հեռուստաընկերություն

Հանրային հեռուստատեսությունը Ռուբեն Ջաղինյանի փողերի լվացքատունն է

Ինչո՞ւ է Հանրայինն իր ծախսերի 75%-ը փոխանցել «Շարմ Հոլդինգ»-ին, որի 50% բաժնեմասը պատկանում է Ջաղինյանին

Առերևույթ հանցագործության փաստերն առկա են. ՀՀ գլխավոր դատազախը՝ Հ1-ի չարաշահումների մասին

«Հանրայինը՝ Հանրությանը» քաղաքացիական նախաձեռնության բացահայտումները

Հ1-ի չարաշահումների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին