▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն որոշի սատարել Արտակ Զեյնալյանին

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ավագանու ընտրություններին սեփա­կան թեկնածու չունեցող ՀՀԿ-ն որոշի սատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ում առաջադրելու են «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նրանք սեփական թեկնածու են առաջադրելու՝ ի հակակշիռ իրենց դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Քանի որ ՀՀԿ-ն որպես կառույց փլուզվել է, կուսակցության և խմբակցության անդամ կամ նախկին անդամ ազատ են իրենց քվեն տալու այն անձին, ում ցանկանում են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ ասել է Երևանի ավագանու անդամներից «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդան­յանը: 

Մեկ փաստ էլ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանն ու իր կողմնակից­ներն այս օրերին քաղաքացիների հետ հանդիպումներում փորձում են թաքցնել ՔՊ-ի հետ տարաձայնություն­ները և համոզում են, թե իբր «Ելք» դաշինքում ամեն ինչ նորմալ է, իրենք առանձին են գնում ընտրություն­ների, որ հետո ավագանու նիստում միավորվեն և ձայն տան Հայկ Մարությանին»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին