▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Երևան կժամանի մոտ 5000 հոգի՝ այդ թվում 80 նախագահ և վարչապետ

«Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Սպասվում է, որ հոկ­տեմբերի 11-12-ն անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ Հայաստան կայցե­լեն 80-ից ավելի երկրի ներկայացուցիչ­ներ՝ մոտ 5000 հոգի: Ընդ որում, սպաս­վում է, որ 80 երկրից ավել Հայաստան կայցելեն ղեկավարների մակարդակով:

 


Արդեն հաստատված է, որ Հայաստան կայցելեն Ֆրանսիայի և Կանադայի նախագահները: Բանն այն է, որ թավշյա հե­ղափոխությունից հետո հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է, և շատերն են ցանկանում գալ, տեսնել Հա­յաստանն ու երկրի վարչապետին: Եվ այս իրավիճակում լուրջ խնդիր է առկա հյու­րանոցների հետ կապված: Եվ չի բացառ­վում, որ որոշում կայացվի պատվիրակու­թյուններին տեղավորել նաև Երևանից դուրս գտնվող հյուրանոցներում, չնայած այդ դեպքում արդեն դժվար է դառնալու նրանց տեղաշարժն ապահովելը»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին