▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերությունը հանցագործների թիրախում է հայտնվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին պատկանող ընկերությունը դեռ ՀՀԿ իշխանության օրոք հանցագործների թիրախում է հայտնվել:

 

 

 

 

 

 

 

«ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ից 2018թ. փետրվար-մարտ ամիսներին գողություն է կատարվել. տարել են 50 պարկ ցեմենտ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմա Էդգար Բալասանյանին, Բորիկ Հայրապետյանին, Ալեն Ավագյանին և Արա Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այդ ՍՊԸ-ից գողություն կատարելու համար:

 

 

 

 

 

50 պարկ ցեմենտը նրանք գողացել են 3 տարբեր օրերի` «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին պատճառելով 142 հազար 500 ՀՀ դրամ վնաս: Ստեղծած խմբի անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ավելին` այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իավասության դատարան, իսկ ահա գործը կքննի դատավոր Նապոլեոն Օհանյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին