▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործը վերաբացելուց առաջ քննիչների շրջանում ներքին հարցում է անցկացվել

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում մարտի 1-ի գործը վերաբացելուց և նոր թափով քննություն սկսելուց առաջ քննիչների շրջանում ներքին հարցում է անցկացվել: Մասնավորապես՝ քննիչ­ներին են ներկայացվել մարտի 1-ի գործերի նյութերը ծանոթանալու համար, որից հետո հետաքրքրվել են՝ արդյոք նրանք ունե՞ն ներքին համոզմունք, որ 2008թ. կատարվել է հանցագործություն, արդյոք վերագրված հանցագործու­թյունը, քրեական հոդվածները հիմնավո՞ր են և արդյոք քննիչները կկարողանում են մինչև վերջ առաջ տանել այդ գործը: Ու հարցման ենթարկված քննիչները միաձայն դրական պատասխան են տվել: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով այդ մասին հարցին, ասել է. «Քննիչը ինքնու­րույն դատավարական սուբյեկտ է, քննիչն ինքն է որոշում քննության ընթացքը և ինքն է պատասխանատու այդ քննության և արդյունավետության, և օրինականության համար:

Քննիչը, եթե համոզված չլինի իր գործողություն­ների օրինականության մեջ, ճշմարտացիության մեջ, նա երբեք որևէ գործողություն չի անի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին