▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պրիմիտիվություն է, ես արդեն թքած ունեմ. Արփին պատասխանում է

Միրզոյանը Գերմանիայում քննարկել է դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության նյութերի ներառումը

Սպառնացել էր տարածել լուսանկարները, եթե իր հետ սեռական հարաբերություն չունենա

Բնակելի շենքի բացումից հետո Նիկոլ Փաշինյանը զրուցել է հարակից՝ անմխիթար վիճակի շենքի բնակիչների հետ

Ի՞նչու մինչև հիմա դիրքորոշում չի հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանի կալանավորման վերաբերյալ



2018-08-10 08:45:38

«Ժողովուրդ» թերթը գրում է.«2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շրջադարձի, այդ գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ մինչև հիմա դիրքորոշում չի հայտնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այնինչ հիմա շատերը սպասում են հենց Տեր-Պետրոսյանի խոսքին թեկուզ այն պատճառով, որ նա այս գործի պահանջատերերից է՝ մարտի 1-ն արվեց հենց նրա դեմ: Ու բացի այդ, իր հարցազրույցում Տեր-Պետրոսյանի ուղղությամբ սլաքներ ուղղեց Ռոբերտ Քոչարյանը` նաև հենց նրան մեղադրելով բանակի ներգրավման մեջ:

«Ժողովուրդ» թերթը դիմեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին մեկնաբանություն ստանալու համար, թե ինչու է առաջին նախագահը դեռևս լռում, և երբ կարող ենք սպասել նրա կողմից որևէ հայտարարության:

 

 

 

 

 

 

 

«Տեր-Պետրոսյանը խոսում է, երբ ինքն ասելիք ունի: Երբեք ինքը չի լռել: Հենց ինքն ունենում է ասելիք, ինքն անպայման դրա մասին խոսում է: Մենք` Կոնգրեսով բազմիցս խոսել ենք այդ հարցերի վերաբերյալ, նաև սահմանդրական կարգը տապալելու մեղադրանքների մասին, և դա նաև արտացոլում է նախագահի մոտեցումը: Իսկ Տեր-Պետրոսյանը երբ հարմար գտավ, դրա մասին անպայման կխոսի»,- մեկնաբանեց նա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.