▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն իր թիմի առջև խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին Երև­անի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ ամփոփվելու է կառավարության աշխա­տանքի 100 օրը:

«Ժողովուրդ» թերթին հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին մանրամասներ են ի հայտ դարձել: Մասնավորապես, վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի և իր թիմի նման ֆորմատով առաջին հանդիպումն է լի­նելու քաղաքացիների հետ:

 

 

 

 

 

 

 

 

Եվ այդպես առա­ջին հերթին նրանք ցանկանում են ստուգել հասարակության տրամադրությունները: Ոչ մեկ անգամ է նշվել այն մասին, որ թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը էյֆորիայի մեջ է, և շատերը հիմա էլ են շա­րունակում այդպիսի ազդեցության տակ մնալ:

Սակայն վերջին շրջանում հասարա­կության մի որոշ հատված էլ ամեն դեպքում սկսել է քննադատել նոր կառավարության գործելաոճը, կադրային քաղաքականությու­նը և այլն: Եվ այդ առումով այժմ «Քաղաքա­ցիական պայմանագիր» կուսակցությունն իր թիմով Երևանի ավագանու ընտրություննե­րից առաջ ցանկանում է ստուգել հասարա­կության տրամադրությունները և հասկա­նալ՝ հիասթափություն առկա է, թե ոչ, թե այդ ամենը սոցիալական ցանցերի գրառումների տպավորությունն է:

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ այդ առումով կուսակցության առջև հստակ պայմաններ են դրված: Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առջև խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ: Նրա այդ մեսիջը «Քաղաքացիական պայ­մանագիր» կուսակցությունում հասկացել են շատ ուղիղ և արդեն բոլոր կառույցները սկսել են ակտիվ զբաղվել նախապատրաս­տական աշխատանքներով: Խոսքը բոլոր կառույցների մասին է, անգամ նոր բացված, նրանք ուզում են մեծ շուքով մարդաշա­տություն ապահովել՝ ըստ բնակավայրերի:

Եվ այդ պատճառով էլ պայքարի մեջ են մտել բոլոր կառույցները: Եվ հիմա նրա թի­մից շատերը Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար փորձելու են շատ մարդ բերել, բոլորը լծվել են այս գործին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին