▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ից թալանված և արտերկիր տեղափոխված ունեցվածքի վերադարձի գործընթացի համար տարիներ կպահանջվեն

«Նախորդ շաբաթ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ էր ուղարկել Համաշխար­հային բանկին Հայաստանից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով:

Միայն թե փոխվարչապետի նախաձեռնած գործըն­թացն այնքան էլ հեշտ չի իրականացվելու և բավական երկար ժամանակ է պահանջում: 
«Ժողովուրդ» օրա­թերթի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հայտարարել է, թե այդ գործընթացը կարող է տարի­ներ տևել:

 

«Ընթացակարգերը ենթադրում են նախ ուսումնասիրություն այն հիմքերի, որը ներկայացնում է տվյալ երկրի կառավարությունը և բնականաբար ձևավորվում է որոշակի հանձնախումբ, որը ժամանակի ըն­թացքում պետք է ուսումնասիրություններ իրականացնի թե´ տվյալ երկրում և թե´ այն ենթադրյալ երկրներում և համակարգերում, որտեղ կարող են թաքնված կամ ներդրված լինել տվյալ միջոցները»,- ասել է նա՝ ընդգ­ծելով, որ 6 տարուց շուտ դժվար է արդյունք ակնկալել»,-գրում է թերթը:

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին