▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալյուրը թանկացել է. առաջիկայում հացի փռերը կվերանայեն հացի կա´մ գինը, կա´մ քաշը

«Հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներից մեկը երեկ մեզ տեղեկացրեց, որ երեկվանից ալյուրը թանկացել է՝ 50 կիլոգրամի մեջ 1 դոլարով:

Եթե 50 կգ-անոց ալյուրի պարկը Բաղրամյանի ալրաղացը, որի սեփականա­տերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, մի քանի օր առաջ վաճառում էր 21 դոլարով, այսօրվանից այն վաճառվելու է 22 դոլարով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ քանի որ Բաղրամյանի ալրա­ղացը գերիշխող դիրք ունի շուկայում, ապա շղ­թայական կարգով ալյուրի գինը կբարձրանա նաև մյուս ալրաղացներում, ինչը նշանակում է, որ առաջիկայում հացի փռերը կվերանայեն հացի կա´մ գինը, կա´մ քաշը»,-գրում է «Հրապարակ» թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին