▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանն իր ասելիքը տեղ հասցնելու ձևեր կգտնի

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ ակտիվիստներ տապալեցին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ ներխուժելով այն սրահը, որտեղ պետք է կայանար ասուլիսը։ 2-րդ նախագահի թիկնապահը դժվարությամբ դիմադրել է, ապա Քոչարյանին արագորեն շենքի հետնամուտքով տեղափոխել են ապահով վայր։ Սրանով մի խումբ մարդիկ թույլ չտվեցին, որ լրագրողները կատարեն իրենց պարտքը, և հասարակությունը իրազեկված լինի։ Իսկ Ռ․ Քոչարյանը տևական ժամանակ ասուլիսներ, հարցազրույցներ չէր տվել, և լրագրողները բազմաթիվ հարցեր ունեին նրան ուղղված։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պարզ չէ, թե ինչ շահեց հասարակությունն այս ակցիայից, բայց բազում հարցեր մնացին օդում կախված և չպարզաբանված։

Անշուշտ, Քոչարյանն իր ասելիքը տեղ հասցնելու ձևեր կգտնի, բայց մենք՝ շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներս, այլևս հնարավորություն չենք ունենա նրան ուղղել մեր հարցերը, որոնք հաստատապես հաճելի չէին լինելու և շատ մութ հարցերի վրա էին լույս սփռելու»։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին