▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի գործով անցնող հավանական մեղադրյալներց մեկը մահացել է. նա աշխատում էր նախագահականում

«Հրապարակ» օրաթերթը գում է. «Մարտի 1-ի գործով բազմաթիվ անձինք են հրավիրվում հարցաքննության, նախկին, ներկա, հայտնի և անհայտ պաշտոնյաներ: Եվ չի բացառվում, որ նոր մարդիկ ավելանան մեղադրյալների ցանկում: 

Մեր տեղեկություններով՝ մեղադրյալի աթոռին կհայտնվեր նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով աշխատում էր նախագահականում, սակայն այժմ մահացած է: Նա ևս անցնում է Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի վրա գործադրված ճնշումների էպիզոդով։

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ ՀՔԾ վարկածի, Պողոսյանի նկատմամբ ճնշումներ գործադրվել են Արմեն Գևորգյանի և վերոնշյալ անձի կողմից։ Ի դեպ, մեր ընթերցողներից մեկը հակասություն է հայտնաբերել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքերի մեջ։

Երբ նրան մեղադրում էին, թե Հ1-ում հարցազրույց տալով ինքը ճնշում է գործադրում դատարանի նկատմամբ, նա արդարանում էր՝ ես չեմ դատավորին նշանակողը, ուստի իմ խոսքը չի կարող ճնշում դիտվել։ 

Մարդիկ նկատել են, որ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ևս ընկած է դատավորի՝ ՍԴ անդամի նկատմամբ ճնշումներ գործադրելու վարկածը, բայց չէ՞ որ Արմեն Գևորգյանը չի նշանակել ՍԴ դատավորներին, ուստի նա ևս չէր կարող ճնշում գործադրել նրանց նկատմամբ։ Այսինքն՝ կա՛մ Սասուն Խաչատրյանն էլ է ճնշում գործադրում դատարանի վրա, կա՛մ Արմեն Գևորգյանն այն ժամանակ ոչ մի ճնշում չի գործադրել»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին