▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուխով» գլխարկներից և շապիկներից հետո հերթը հասավ մեքենաների պետհամարանիշներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունը գլխարկներից, շապիկներից ու մոմերից հետո հասել է նաև մեքենայի պետհամարանիշներին։ Երեկ Վերնիսաժի մոտակայքում նկատեցինք Volvo XC 90 մակնիշի ամենագնաց, որն ուներ շատ «հեղափոխական» համարանիշ. լատինատառ գրված էր՝ WO DUXOV:

 

 

 

 

 

 

 

Պարզվեց՝ մեքենան Լեհաստանի գրանցում ունի, եւ համարներն էլ լեհական են։ Մեքենայի սեփականատերն ասաց, որ հատուկ է ընտրել այս համարանիշը եւ դրա համար վճարել է 300 դոլար գումար։ Նրա խոսքով՝ Լեհաստանում կարող ես որոշակի գումարի դիմաց նաեւ անունդ գրել տալ։ Բայց հեղափոխական երիտասարդը նախընտրել է անվան փոխարեն «DUXOV» դաջել համարանիշի վրա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին