▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքից ազատվելուց առաջ ինչ խոսակցություն է եղել Պաշտպանության նախարարի և թիկունքի պետի միջև

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Ըստ տարածված լուրերի՝ չի բացառվում, որ նրա պաշտոնանկությունը կապված լինի չարաշահումների հետ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին Յոլչյանի ազատման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: 



 

 

 

 

 

 

 

 

Մասնավորապես այն, որ Նորայր Յոլչյանը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ հայտնել, որ ցանկանում է գնալ: Ըստ ՊՆ-ից մեզ հասած լուրերի՝ Դավիթ Տոնոյանը հորդորել է նրան հրաժարական չտալ, քանի որ առաջիկայում լուրջ փոփոխություններ եւ աշխատանքներ են իրականացնելու, սակայն Նորայր Յոլչյանը ասել է, որ ցավում է, բայց այլեւս չի ցանկանում աշխատել, քանի որ հոգնել է: 



 

 

 

 

 

 

 

 

Ավելին ՊՆ-ում Նորայր Յոլչյանի ազատումը բավականին ծանր են տարել , քանի որ նա այն պաշտոնյան է եղել, որ հիանալի տիրապետել է թիկունքը»: 

Ավելի մանրամասն կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթ օնլայն տարբերակում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին