▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ վարորդները արգելափակելու են վրացական բեռնատարների մուտքը Հայաստան

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր կեսգիշերից սկսած Հայաստանի հարյուրավոր բեռնատարներ արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը, դրանով իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության հայտնի որոշման դեմ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ուժի մեջ է մտնում Վրաստանի տարածքում ավտոմոբիլային ճանապարհներով հացահատիկի տեղափոխման արգելքը: Հայ վարորդները արգելափակելու են վրացական բեռնատարների մուտքը Հայաստան:

 

 

 

 

 

 

 

Հայտնի  է, որ վրաց-ռուսական անցակետն էլ վրացական բեռնատարների համար կարգելափակեն օս վարորդները, ովքեր եւս տուժում են այս որոշումից: Թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել Հայաստանի այս շրջափակումը՝ դժվար է կանխատեսել:

Այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ Վրաստանի կառավարությունը 15 օրով հետաձգել է որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը՝ փորձելով ինչ-որ լուծումներ գտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին