▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ

 

«168 ժամ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նախընտրական պայքարի թեժացումը բոլորովին պատահական չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե քարոզար­շավի մեկնարկին ակնհայտ էր, որ ՔՊ թեկնա­ծուն ունենալու է ջախջախիչ հաղթանակ տա­նելու բոլոր հնարավորությունները, ապա հընթացս պարզ դարձավ, որ ճնշող քվեներով Երևանի քաղաքապետ ընտրվելու և այդ հիմ­քով արտահերթ ընտրությունների կազմակերպման համար Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից անմիջապես հետո հրաժարական տալու և ԱԺ-ն պարալիզացնելու հաշվարկը խիստ վտանգված է: 



Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնի հարցումները ցույց են տվել, որ թե­պետ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկ­նածու Հայկ Մարությանը մնում է ֆավորիտը, սակայն պոտենցիալ ձայներն արագ նվազում են: Հայկ Մարությանին հետապնդում է Նաիրա Զոհրաբյանի վարկանիշը, աճել է նաև Արտակ Զեյնալյանի և Դաշնակցության թեկնածու Մի­քայել Մանուկյանի պատկառելի ձայներ ստա­նալու շանսերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին