▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանն առանց որևէ հիմնավորման աշխատանքից ազատել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի շուրջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումների արդյունքում լարված կրքերը դեռ չեն հանդարտվում:

 

Երեկ պարզ դարձավ, որ արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվելու: Իսկ ահա երեկվա՝ սեպտեմբերի 19-ի կայացած մրցույթում հաղթող թեկնածու չի եղել: 

 

 

 

 

 

 

 

 


Սակայն, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Սամվել Դանիելյանը չի բավարարել մրցույթի պահանջները և «կտրվել է քննությունից»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սամվել Դանիելյանը համարվում է Թորոսյանի՝ արյունաբանական կենտրոնի տնօրենի ցանկալի թեկնածուն: Ու հիմա, փաստորեն, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է չհամաձայնել և նոր մրցույթ հայտարարել: Հավանաբար, նա փորձելու է Դանիելյանին կրկին այդ պաշտոնում «առաջ մղել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին