▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի հրաժարականը՝ ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ. Ի՞նչ է մտադիր անել Փաշինյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որովհետեւ հասկանում է, որ գարնանը իր եւ իր ղեկավարած շարժման վարկանիշը զգալի անկում է ապրելու: Ձմռան դժվարությունները էապես նվազեցնելու են նոր իշխանության կողմնակիցների բանակը:

 

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանը հասկանում է, որ իրեն չի հաջողվելու սահմանադրական փոփոխություններ իրականացնել, այս խորհրդարանը չի քվեարկի այդ փոփոխությունների օգտին: Խորհրդարանը լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է իր հրաժարականը: Իսկ որպեսզի ՀՀԿ-ական մեծամասնությունը չկարողանա դավադրաբար վարչապետի այլ թեկնածու առաջադրել եւ անցկացնել, Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել եւ շրջափակել խորհրդարանի շենքը՝ թույլ չտալով, որ առնվազն երկու շաբաթ խորհրդարանը նիստ գումարի:

Նիկոլ Փաշինյանը այս ծրագիրը կիրականացներ հենց այսօրվանից, եթե չխանգարեր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին