▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր օդանավերով

«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում՝ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կազմակերպած Կանանց եվրասիական ֆորումին հրավեր ստացած հայաստանյան երկու հայտնի կանայք՝ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում։

Հարցին՝ հայոց «սեւ եւ սպիտակ» տիկնանց միջեւ շփումներ եղե՞լ են ֆորումի ժամանակ, մեր աղբյուրն ասաց․ «Եղել են, նորմալ հարաբերություններ են, սակայն՝ տարբեր օրակարգերով»։

Ի դեպ, ինչպես փարիզյան այցի, այնպես էլ այս անգամ Աննա Հակոբյանը մեկնել է թիկնապահների ուղեկցությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին