▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի  ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի սաները գեներալի կալանավորումից հետո զանգվածաբար դուրս են գալիս համալսարանից:

«Արտահոսք» այն չափերի է հասել, որ համալսարանի ղեկավարությունը նոր ուսումնական տարվան ընդառաջ դիմել է ԿԳ նախարարությանը՝ առաջարկելով կասեցնել բուհի գործունեությունը եւ թողնել միայն համալսարանում գործող միջին մասնագիտական դպրոցը՝ քոլեջը:

 

 

 

 

 

 

 

Բուհի պրոռեկտոր Գասպարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դիմում են ներկայացրել, սակայն ասաց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ միասնական քննության համակարգի ներդրումից հետո կտրուկ նվազել է դիմորդների քանակը. «Իսկ մեզ ձեռք չէր տալիս Երեւանից մասնագետներ բերել, վճարել մի քանի ուսանողի համար»:

Գասպարյանի ներկայացրած տվյալների համաձայն, ներկա պահին 11 ուսանող ունեն սովորող, որոնց օրերս ակադեմիական տեղեկանքով տարբեր բուհեր են տեղափոխել:

Մայիսի դրությամբ էլ, ըստ Գասպարյանի, 47 ուսանող են ունեցել, որոնցից 28-ն ավարտել է, 19-ից 9-ը՝ տարբեր պատճառներով հեռացել. «Դե ուսման վարձի խնդիր ունեին շատերը»:

Մինչդեռ, մեր աղբյուրի հավաստմամբ, խոսքը տասնյակներով ուսանողների հեռանալու մասին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին