▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Մռութներից» մինչև ջուրը պղտորողներ, դաշտը մտնողներից մինչև «վեշերը հավաքողներ»

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երևանցիները 2019 թվականից. Հարցում

Շարժման թիրախը եկեղեցու ինքնակառավարման համակարգն է

Մեր մտորումները կապված են երեխաների հետ. հայերի 15-20%-ն ունեն այդ հիվանդությունը. Լուսինե Բեկիրսկա Թամազյան

ԿԳ նախարար բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր կուսակիցներով՝ ՔՊ-ականներով



2018-09-25 09:22:36

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար եւ ինքնակառավարվող լինելու հրամայականի մասին խոսեց ե՛ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված: Ավելին` նախարար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր կուսակիցներով՝ ՔՊ-ականներով:

Մշակույթի ՔՊ-ական նախարար Լիլիթ Մակունցը դառնալու է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհուրդի նախագահ՝ Հասմիկ Պողոսյանի փոխարեն, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին հնարավոր է փոխարինի առողջապահության ներկայիս դարձյալ ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը, եւ այսպես շարունակ:

 

Ամենայն հավանականությամբ, նախարարն այսպես է վարվում` գիտակցելով, որ կարող է ինքը կարճ ժամանակ պաշտոնավարել, եւ ուզում է դրանից հետո դառնալ ԵՊՀ ռեկտոր: Ուստի Հարությունյանը փորձում է կամաց-կամաց իր համար ճանապարհ հարթել դեպի ԵՊՀ: Ցավոք, այս ամենն անում է նախկին իշխանությունների գործելաոճով: 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.