▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կհայտնվեն բոմժի կարգավիճակում՝ երբ սպառվեն նախկին կոռուպցիոնների ֆինանսական ռեսուրսները․ Փաշինյան

Համով, արի, արի քեզ սիրեմ․․․ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Մի հատ «պրիվետ»-ի համար բռնե՞ն Պողոսին ծեծեն, սպանե՞ն․․․Օշին Եղիազարյանցի «Կտոր Մը Հայաստան»-ը

Սսկվեք և մեղքերի թողություն խնդրեք, դուք պատասխանատու եք հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի համար․Սասուն Միքայելյան

ԵԿՄ-ում հակահեղափոխական ճամբարի ներկայացուցիչները «մուտիտ» են անում



2018-09-26 10:08:20

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ԵԿՄ-ում տեղի է ունեցել ազատամարտիկների, նախկին ու ներկա ԵԿՄ-ականների մասնակցությամբ նիստ, որտեղ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ազատամարտիկ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Ավելի վաղ նույն պաշտոնում քննարկվել էր նաեւ ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի թեկնածությունը, որը համաձայնել էր ստանձնել այդ պատասխանատվությունը:

 

«Ժամանակ»-ի հետ զրույցում ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը՝ Ադիդասի Վովա, նշում է, որ ԵԿՄ-ում հակահեղափոխական ճամբարի ներկայացուցիչները «մուտիտ» են անում, փորձում են պառակտում մտցնել ազատամարտիկների ու հատկապես Սասուն Միքայելյանի եւ Արամ Սարգսյանի միջեւ:

 

 

 

 

 

 

«Այնտեղ կային մարդիկ, ովքեր ժամանակին եղել են նախկին իշխանությունների կոշիկի թայը, աչքն ու ականջը, ու մեր շարժը ներկայացնում էին նրանց: Ասեմ՝ խոսքը Վարդան Ավետիսյանի մասին է, ես չեմ էլ թաքցնում: Ես եղել եմ այն տղերքից, ովքեր միշտ անուններով են ասել՝ ով ով է: Ես չեմ ուզում, որ Արամն ու Սասունը հագնեն իրար: Արամը պատահական տղա չէ, մեր ընկերոջ եղբայրն է, Սասունն էլ՝ դե մեր ընկերն է: Չգիտեմ, չպետք է թույլ տանք: Հանդիպելու եմ Սասուն Միքայելյանի հետ, կներկայացնի իր կարծիքն ու մտավախությունը ստեղծված իրավիճակում»,- ասաց նա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.