▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետին հրաժարականից հետո Արարատ Միրզոյանը չի փոխարինի

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին շատ է շրջանառվում, թե ինչպես է ստացվում, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապա կշարունակի իրականացնել վարչապետի պարտականությունները, այլ ոչ թե դա կանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

 

 

Եվ որպես հիմնավորում նշվում է, թե երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իր պարտականությունները ոչ թե շարունակեց ինքը կատարել, այլ Կարեն Կարապետյանը։ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն` վարչապետի հրաժարականի դեպքում Կառավարությունը ՀՀ նախագահին է ներկայացնում իր հրաժարականը, սակայն Կառավարության անդամները (իսկ վարչապետը կառավարության անդամ է) շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին