▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուճապ. ԱԺ նախագահը հոկտեմբերի 2-ին ցանկացել է հրաժարական տալ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին, երբ Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի մի մասը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ մտել է ԱԺ տարածք, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խուճապահար ցանկացել է հրաժարականի դիմում գրել: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորներին, ի վերջո, հաջողվել է նրան հետ պահել այդ գաղափարից:

 

 

 

Բաբլոյանը հասկանում է, որ անկախ ամեն ինչից՝ ԱԺ նախագահի պաշտոնում իր օրերը հաշված են, եւ չի ցանկանում այդ կարճ ժամանակահատվածում վերջնականապես փչացնել հարաբերությունները նոր իշխանության հետ՝ իր վրա վերցնելով գործադիր եւ օրենսդիր իշխանությունների հակադրության ամբողջ պատասխանատվությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին