▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկայում ՀՀԿ-ին զանգվածային ուրացման շքերթներ են սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում ՀՀԿ-ին զանգվածային ուրացման շքերթներ են սպասվում։ Երեկ առաջին ծիծեռնակները երեւացին՝ ի դեմս նախկին գլխավոր դատախազ, իշխանությունների հիմնասյուներից Գեւորգ Կոստանյանի, գործարար պատգամավոր Արման Սահակյանի, որոնք հայտարարեցին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությանն իրենց աջակցությունը։

 

 

 

Լուրեր կան, որ Ալիկ Սարգսյանը նույնպես կհետեւի նրանց, սակայն Սերգեյիչը հայտնեց, որ դեռ վերջնական որոշում չունի, 10 օր է՝ խորհրդարան չի գնում եւ առաջիկայում էլ կշարունակի բոյկոտը։ Թե ինչու՝ խոստացավ պարզաբանել հայտարարությամբ։ Ի դեպ, երեկ լուրեր կային, որ Կոստանյանի այս պահվածքը «լուրջ» հիմք ունի՝ նախօրեին կայացել է Արարատ Միրզոյան-Կոստանյան հանդիպումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին