▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է հետախուզման մեջ գտնվող Ալրաղացի Լյովիկը և ինչու էր հեռացել ՀՀ-ից. նա սնանկացել է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն երեկ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ բացահայտվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ 2008թ. հոկտեմբերին իրականացված մահափորձը: Ըստ այդմ, պատվիրատուն ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանն է` Ալրաղացի Լյովիկը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

 

 

 

 

 

 

 

 

Հատկանշական է, որ Լ. Սարգսյանը մշտապես գործել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, նույնիսկ իր որդու անունը Սերժ է դրել՝ ի նշան հավատարմության: Եվ այս մահափորձից հետո նա աննկատ հեռացավ քաղաքական ասպարեզից, բայց պահպանեց անձեռնմխելիությունը:

 

Դեռ 2017թ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Լ. Սարգսյանը հեռացել է ՀՀ-ից, բնակվում է Մոսկվայում` ընկերներից մեկի բնակարանում: Իսկ հեռացել է մեծ պարտքեր կուտակելու պատճառով. նա նախկին իշխանության երաշխավորությամբ բանկերից խոշոր վարկեր է վերցրել եւ «ընկել վարկի տակ», սնանկացել: Երբեմնի օլիգարխի համարում ունեցող Լ. Սարգսյանն այսօր Երեւանում ունի մեկ սեփական բնակարան եւ վերջ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին