▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեւորգ Կոստանյանը խուճապահար վիճակում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեն, թե ինչու: Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ եւ հոգեվիճակով:

Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է: Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման երկրորդ փուլը, նա գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, բացատրել իր հայտարարության մոտիվները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀԿ ղեկավարը լսելով՝ ասել է միայն. «Որոշումը քոնն է»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովը՝ Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ, կշարունակի աշխատանքը: «Որովհետեւ դա նախեւառաջ Նիկոլ Փաշինյանին է պետք, պարզել՝ ով է կատարել ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի հայտնի գաղտնալսումը: Հատկապես հիմա, երբ Կոստանյանն անցել է «սպիտակների» դաշտ»,-վստահեցրեց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին