▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է

 

«Հոկտեմբերի 2-ին, երբ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան լարվեց, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախ բողոքի ակցիա իրականացրին, ապա մուտք գործեցին Ազգային ժողովի տարածք, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում էր արտերկրում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի ուշ հայտարարեցին, որ շուրջ մեկ շաբաթ ԱՄՆ-ում գտնված նախագահն այդ ընթացքում Արևելք-Արևմուտք ինստիտուտի կողմից պարգևատրվել է Համաշխարհային պետական գործչի մրցանակով: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Զավեշտալին այն է, որ, համաձայն Արևելք-Արևմուտք ինստիտուտի կայքի, ինքը՝ Արմեն Սարգսյանը, այդ ինստիտուտի փոխնախագահն է: Նա փոխնախագահ է նշանակվել 2008-ին, իսկ մինչ այդ՝ 2002-ից, եղել է տնօրենների խորհրդի անդամ:

Փաստացի ստացվում է, որ Արմեն Սարգսյանն այդ հնչեղ անունով մրցանակը ստացել է իր կողմից ղեկավարվող հաստատությունից, իսկ նրա ամերիկյան վոյաժների ծախսը հոգացել են Հայաստանի հարկատուները, քանի որ ՀՀ նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակությունն ԱՄՆ են գործուղվել պետբյուջեի հաշվին և այնտեղ մնացել շուրջ մեկ շաբաթ: Դժվար է չհամաձայնել, որ Հայաստանի նման աղքատ երկրում անգլիական թագուհու կարգավիճակ ունեցող, բայց էլիտար հաճույքների ու բեմականացված մեծարման երեկոների սիրահար նախագահ ունենալը, իրապես, մեծ բեռ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին