▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին պահին Փաշինյանը մտափոխվել է. ինչ քննարկումներ են եղել Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելուց առաջ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հիմա հիշեցին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին: Ինչպես հայտնի է, երեկ` ՀՀ կառավարության արտահերթ նիստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակվում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ նախկին փոխոստիկանապետի նշանակումից առաջ տեղի ունեցած քննարկումներից ու խոսակցություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատվեց պաշտոնից, նորընտիր իշխանությունը ներքին քննարկումներ է ունեցել եւ որոշել է, որ ՀՀ ոստիկանապետ կնշանակվի Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Հունան Պողոսյանը: Մայիսի 9-ին` երեկոյան, ոստիկանության համակարգում արդեն հստակ է եղել, որ ոստիկանապետ է նշանակվելու Հունան Պողոսյանը, սակայն մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանգամայն այլ որոշում է կայացրել եւ որոշել է, որ ոստիկանապետ պետք է նշանակվի Վալերի Օսիպյանը:

 

 

 

 

 

 

Ինչն է խանգարել ՀՀ վարչապետին ՀՀ ոստիկանապետ նշանակել Հունան Պողոսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին