▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու նորանշանակ մարզպետի ունեցվածքը

 

«Փաստ» թերթը գրում է. «Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ունի 2 բնակարան, ինչպես նաեւ՝ հասարակական նշանակության շինություն: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից, որը Ա. Ղուկասյանը ներկայացրել էր այս տարվա հունիսին՝ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո:

 

Բացի նշվածներից, նա հայտարարագրել է նաեւ «MERCEDES–BENZ ML 350» մակնիշի ավտոմեքենա: Նշված ժամանակահատվածում Ա. Ղուկասյանի դրամական միջոցները կազմել են 8 500 000 ՀՀ դրամ: Իսկ եկամուտները գոյացել են ձեռնարկատիրական գործունեությունից՝ կազմելով 3 500 000 ՀՀ դրամ: 

Հավելենք, որ Ա. Ղուկասյանը Լոռու մարզպետի տեղակալ էր նշանակվել հունիսի 21–ին: Հոկտեմբերի 10–ից զբաղեցնում է մարզպետի պաշտոնը: Ա. Ղուկասյանը 2006–2014թթ. աշխատել է «Վան–Մեդ» կենտրոնում որպես բժիշկ– ստոմատոլոգ: 2014 թվականից աշխատել է «Օպտիմում Դենտ» ստոմատոլոգիական կլինիկայում՝ որպես հիմնադիր–տնօրեն եւ բժիշկ–ստոմատոլոգ: 

Նշենք նաեւ, որ Անդրեյ Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին