▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Սարոյանը վերադարձել է Հայաստան և ուզում է խոսել Փաշինյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, որը փակել էր իր տան դռները, հեռացել, արդեն 3 օր է՝ Հայաստանում է։ Ինչո՞ւ է եկել։ «Բուժման ու անալիզների որոշակի կուրս պետք է այստեղ անցնի ու կրկին վերադառնա Մոսկվա»,- ասացին մեզ։

 

 

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սարոյանը հանդիպելու է նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ հարցով։ «Որքանով տեղյակ եմ, Սարոյանը, որից Մանվել Գրիգորյանն ահավոր նեղացած-նեղսրտած է, ցանկանում է Փաշինյանի հետ գեներալի խափանման միջոցից խոսել»։

 

 

 

 

 

 

 

 

Նա, հավանաբար, տեղեկացել է, որ Մանվելը գրեթե չի շարժվում, վերջույթները չեն աշխատում, վերածվել է զառամյալ ծերունու՝ այն աստիճան, որ զավակները վերջին տեսակցության ժամանակ սկզբում չեն ճանաչել նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին