▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ուրիխանյանը փոշմանել է. նա կառաջադրվի Ծառուկյանի թիմից

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արդեն հայտարարել է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Եվ քանի որ ընտրություններին ինքնուրույն մասնակցելու հավակնություն դրսեւորած «Ալյանսը» հայտարարեց, որ նոր Ընտրական օրենսգրքի տապալումից հետո այլեւս առանց խոշոր միավորների մասնակցելն անհնարին է դառնում, ամենայն հավանականությամբ, Ուրիխանյանը կառաջադրվի այն ձեւաչափով, ինչպես առաջադրվել է ավանդաբար, այսինքն՝ Ծառուկյանի թիմից՝ ԲՀԿ-ի ցուցակով։

 

 

 

 

 

 

 

 

Այս տեղեկությունը չհերքեց նաեւ «Ալյանսի» մեր աղբյուրը՝ նշելով, որ «երկուշաբթի տեղի կունենա կուսակցության արտահերթ հրատապ համագումար, եւ տեղում կարվի հայտարարություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին