▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Տոնոյանը հարցաքննվե՞լ է

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում ԱԻՆ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է քննվում: Ընդ որում, չարաշահումները կատարվել են, երբ նախարարը այժմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ իրեն հարցաքննության հրավիրել են, թե ոչ, Տոնոյանը բացասական պատասխան է տվել: «Այդ դեպքերի հետ կապված մի ամբողջ կոպլեքս է, որով նախաքննությունը ներկայումս իրականացվում է, ես չէի ուզենա որեւէ մեկնաբանություն անել դրա հետ կապված»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն բացահայտումներին, ըստ Տոնոյանի, թավշյա հեղափոխությունից հետո ավելացել են բացահայտման դեպքերը: «Եթե հիմա որեւէ բան կատարվել է իմ պաշտոնավարման ժամանակահատվածում եւ ունեցել է հետեւանքներ, կարող ենք խոսել այդ մասին, բայց ես հիմա գիտեմ, որ պաշտպանության նախարարությունում իրականացվում է բազմաթիվ ծառայություններ ու բազմաթիվ քննություններ»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին