▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը «կզոհաբերի» իր փեսային՝ հանուն Նիկոլ Փաշինյանի աներձագի

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում սեւ հումոր է պտտվում՝ Սամվել Ալեքսանյանն իր փեսային՝ Կորյուն Նահապետյանին «զոհաբերեց» հանուն Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ պատգամավոր Հրաչ Հակոբյանի։

 

 

 

 

 

 

 

 

ՀՀԿ մեր աղբյուրների պնդմամբ, Ալեքսանյանի քրոջ ամուսինը՝ Կորյուն Նահապետյանը, մինչեւ վերջին օրը պայքարել է առաջադրվելու համար, սակայն Ալեքսանյանը կանխել է դա, քանի որ նրան հորդորել են աշխատել Մալաթիայից ռեյտինգայինով առաջադրվող «ՔՊ» թեկնածուների՝ Արարատ Միրզոյանի, Արայիկ Հարությունյանի եւ Հրաչ Հակոբյանի համար։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, Նահապետյանը երեկ չպատասխանեց մեր զանգերին, ավելի ճիշտ՝ վերցնում էր խոսափողը, բայց չէր խոսում։ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն այս ընտրատարածքում Արարատ Մկրտչյանն է, որի հայրը, ըստ տեղեկությունների, հին ՀՀԿ-ական է։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին