▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնասեռական պաշտոնյաների անունները հրապարակելու ժամանակն է. նախկին իշխանություններն անդառնալի կորուստներ կունենան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը տեւեց ավելի քան երեք ու կես ժամ: Այդ ընթացքում նա հասցրեց անդրադառնալ ամենատարբեր խնդիրների` յուրաքանչյուր հարցի պատասխանելով բավական մանրակրկիտ, բավական երկար: Ու ասուլիսի ընթացքում Փաշինյանը հիշեցրեց վաղուց մոռացված մի պատմություն` այդպես բացահայտ ձեռնոց նետելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Ասուլիսի ժամանակ խոսվեց իրենց իշխանության դեմ շահարկումներից, թե ակտիվացել են նաեւ ԼԳԲՏ-ները: «2000-ական թվականներին, երբ ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում: 


Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»,- հայտնի պատմությունը հիշեցրեց նա: Միաժամանակ Փաշինյանը նախազգուշացրեց. «Մենք թույլ չենք տա՝ որեւէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզո՞ւմ մինչեւ վերջ, կբացենք ճշմարտությունը մինչեւ վերջ, եւ այդ 90 տոկոսդ քարուքանդ կլինեք»: Շատերն, իհարկե, մոռացել են այս պատմությունը: Հիշեցնենք՝ 2005-2006թթ. «Հայ արիական միաբանություն» կուսակցության առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտարարել էր, թե հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում եւ օրենսդիրում եղած համասեռամոլների ցուցակը: Նա նույնիսկ այդ ցուցակն ուղարկել էր երկրի բարձրագույն իշխանություններին: Այս թեման իսկական փոթորիկ էր առաջացրել քաղաքական դաշտում, եւ պատճառ դարձավ, որպեսզի Արմեն Ավետիսյանը հայտնվի բանտում: Տարիներ անց, երբ նա արդեն ազատ էր արձակվել, 2013թ. հոկտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, թե ինքը այդ ցուցակները հանձնել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին: Բայց հետո խոստացել է անուններ չհրապարակել: Հիմա, փաստորեն, կրկին արդիական է դառնում հայտնի ցուցակների թեման, եւ, իսկապես, նոր իշխանությունների դեմ անազնիվ պայքարը` այս թեմայի շահարկումը, կարող է բերել նախկինների համար անդառնալի կորուստների: 


Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ի ամենածաղկուն շրջանում կային սեռական կողմնորոշում ունեցող պաշտոնյաներ՝ցուցակ կա անգամ. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին