▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախագահի պաշտոնին հավակնող Լենա Նազարյանը միտումնավոր է «կտրել» Արարատ Միրզոյանի մորաքրոջը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մամուլի ազգային ակումբի ղեկավար, դասախոս Նարինե Մկրտչյանը, ով օրերս հանդես եկավ մեր թերթում՝ նկարագրելով, թե ինչպես է ՔՊ վարչությունը «քաստինգ» անում պատգամավորության թեկնածուներին, պարզվում է՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մորաքույրն է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր աղբյուրներն ասում են, որ նրան «կտրելու» հարցում դա եւս դերակատարում է ունեցել, մասնավորապես՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը միտումնավոր է նրան «հավատաքննել» եւ «կտրել», քանի որ ինքն էլ է հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին, ինչպես Նարինե Մկրտչյանի զարմիկ Արարատ Միրզոյանը։ 

 

 

 

 

 

 

 

 

Բանն այն է, որ ՔՊ վարչության անդամները հնարավորություն են ունեցել մասնակցելու նախնական ընտրացուցակի ձեւավորմանը, որից կարելի է պատկերացում կազմել տվյալ կուսակցականի դիրքի ու կշռի մասին»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին