▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոշտ խոսակցություն իշխանական կուսակցության ներսում. Փաշինյանը բարկացել է

 

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, շաբաթ օրվա երթի մասնակցության ցուցանիշները դարձել են լուրջ քննարկման առարկա իշխանության միջանցքներում ու ՔՊ–ի կուլիսներում: Նիկոլ Փաշինյանը չի բավարարվել միայն երթը հեգնողներին ֆեյսբուքում տված կոշտ պատասխանով: Թիրախում հատկապես հայտնվել են աշխատակազմի որոշ պաշտոնյաներ, որոնք պատասխանատու էին երթի կազմակերպչական աշխատանքների համար, եւ ՔՊ–ի երեւանյան կառույցների պատասխանատուները:

 

 

 

 

 

 

 

 

Վերջիններս նկատողություն են ստացել երթին բավարար քանակով մասնակցություն չապահովելու համար: Որպես արդարացում նրանք պնդել են, թե զբաղված էին քարոզարշավի նախապատրաստական աշխատանքներով եւ չէին կարող միաժամանակ երկու ճակատով աշխատել:

 

 

Մյուս կողմից նրանք արդարացել են, որ իրենց արգելված է եղել, այսպես կոչված, վարչական ռեսուրս կիրառել, այսինքն՝ քանակ ապահովել, օրինակ, դպրոցների կամ բուհերի հաշվին: Ամեն դեպքում որոշվել է, որ բացի Փաշինյանի գրառումից այլ մեկնաբանություններ այս հարցով չպետք է լինեն ու թեման պետք է արագ մոռացության մատնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին