▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում ձնահյուսի տակ մնացած զինծառայողը գնացել էր ձեռնոցի հետևից. ամուսնացած էր և ուներ մեկ երեխա

««Ժողովուրդ» օրաթերթին մանրա­մասներ են հայտնի դարձել ՀՀ Գեղարքունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառա­յող Մհեր Հովսեփյանի մահվան դեպ­քից

 

 

 

 

 

 

 

 

Ըստ մեր տեղեկությունների՝ Մհեր Հովսեփյանը դիրքում է եղել, սակայն քամին քշել է նրա ձեռնոցը: Այդ ժամանակ նրան հորդորել են ձո­րին մոտ չգնալ՝ նշելով. «Ձեռնոցդ քա­մին քշեց տարավ, պետք չէ վտանգի ենթարկես քեզ, գնաս ձեռնոցի հետևից»: 

Բայց, ցավոք, Մհեր Հովսեփյանը մտածել է, թե վտանգ չկա, և մոտեցել է ձորին, ինչի ժամանակ ձյան թառը (բլրակը) քանդվել է, իսկ զինվորն ըն­կել է ձորը:


Նշենք, որ Հովսեփյանը 24 տարեկան էր, ամուսնացած էր և ու­ներ մեկ երեխա: 

Հիշեցնենք, որ ՊՆ N զորամասի զինծառայող Մհեր Հով­սեփյանը կորել էր: Նրան մի քանի օր շարունակ փնտրում էին: Զինծառայո­ղին գտան մահացած»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին