▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ սպասել Փաշինյան-Պուտին այսօրվա հանդիպումից

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը, որից սպասելիքները շատ են: Բայց քանի որ Լուկաշենկո-Պուտին 4 ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերը որեւէ համաձայնության չեն հանգել, այսօրվա հանդիպումից եւս սպասումները մեծ չեն:

 

 

 

«Հանդիպումը կանցնի նորմալ՝ Փաշինյանը չի արել որեւէ քայլ, որը կարող էր շարժել Ռուսաստանի մտահոգությունը, ինչպես, ասենք` 2008-ին, երբ Սերժ Սարգսյանն օգոստոսյան բլից-կրիգից հետո մեդալով պարգեւատրեց Սահակաշվիլուն, իսկ դրանից առաջ էլ Քոչարյանն էր Մեղրու տարբերակի շուրջ բզբզում»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը:

 

 

 

 

 

Բայց Լավրովի, Կարասինի հայտարարություններն այլ բան են հուշում։ «Կա պոտենցիալ եւ իրական մտահոգություն։ Ռուսաստանի միակ մտահոգությունն է, որ Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխություն չլինի, ինչն այս պահին չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին