▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշագրավ իրավիճակ. ինչպես ձեռքից ձեռք անցնելով՝ Քոչարյանի գործը հասավ Փաշինյանին դատապարտած դատավորին

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործի շրջանակներում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, երկարաձգելու կամ նրան գրավով ազատ արձակելու հարցի շուրջ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Դատավորները տարբեր պատճառաբանություններով հերթով հրաժարվում են Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննելուց: 


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ում մակագրվել էր այս գործը, ինքնաբացարկ էր հայտնել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դրանից հետո գործը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին: Սակայն հաջորդ օրը դատավորը հայտնել է, թե չի կարող այն քննել ու նախաինֆարկտային նշաններով շտապում է հիվանդանոց հետազոտման: Երրորդ դատավորը, ում մակագրվել է գործը, եղել է Դավիթ Գրիգորյանը: 

 

 

 

 

 

 

 

 


Ըստ մեր աղբյուրների` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին: Նրան Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը բացարկ է հայտնել: Փաստաբանի պնդմամբ` ինքը դատավոր Մկրտչյանի, նաեւ դատավորի ընտանիքի անդամների հետ ընկերական կապ ունի: Սակայն բացարկի միջնորդությունը երեկ մերժվել է: Ու հիմա ստացվում է, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը քննելու բախտը վիճակվել է մի դատավորի, որը հենց Քոչարյանի իշխանավարման տարիներին՝ 1999թ.. օգոստոսին, վերաքննիչ դատարանում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատապարտել էր մեկ տարվա պայմանական ազատազրկման: 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին