▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով. «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները եղել են ձևական

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանին վաճառվող ռուսական գազի սակագնի թանկացումը կատարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գծած սխեմայի շրջանակում: Գաղտնիք չէ, որ Կարապետյանը կապեր ունի «Ռուսգազարդում», եւ գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ էներգետիկ փորձագետների՝ եթե գազի գինը չբաձրանար, իրական հնարավորություն կար այն իջեցնելու 15 դոլարով, չնայած այլ հաշվարկներով՝ դա կարելի էր անել մինչեւ 30 դոլար հազար խորանարդ մետրի հաշվարկով:

 

 

 

Համոզելով ռուսներին բարձրացնել գազի սակագինը՝ Կարապետյանը հասել է նրան, որ իսպառ չեզոքացնի գազը սպառողներին ավելի էժան վաճառելու հնարավորությունը»:

Հայաստանի կողմից «Գազպրոմի» հետ բանակցում էր փոխվարչապետ, նախկինում «Արդշինինվեստ» բանկի կառավարիչ Մհեր Գրիգորյանը, ով տարբեր կապերով կապված է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Կարեն Կարապետյանի հետ: Վերջինս շատ լավ տեղեկացված է եղել այս սխեմայի գործարկումից, և հիմա արդեն պարզ է, որ Հայաստան-«Գազպրոմ» բանակցությունները եղել են ձևական, իսկ արդյունքը՝ կանխորոշված»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին