▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որն է ՀԿ բացելու Արփինե Հովհաննիսյանի նպատակը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաեւ իրավապաշտպան գործունեությամբ, եւ նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է:

 

 

 

 

 

 

 

 

 

Հովհաննիսյանը նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում՝ ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնել այն մտահոգությունները, որոնց մասին արդեն մի քանի անգամ խոսել է մամուլում:

 

 

 

 

 

 

 

 

 

Մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ այցը Հայաստան սպասվում է մինչեւ մարտի 15-ը, եւ Հովհաննիսյանը պատրաստվում է հանձնաժողովի հետ հանդիպել ոչ թե որպես նախկին պատգամավոր, այլ արդեն որպես ՀԿ ղեկավար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին