▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հաց բերողին գնահատողից մինչև հացից կտրողներ, ջուրը պղտորողներից մինչև բողոքող մաքրուհիներ

Արմուշը՝ Հայաստանում չապրելու որոշման, հոր կորստի, հանուն կնոջ տունը վաճառելու ցանկության մասին և ոչ միայն

Որպես ավագանի՝ ոչ միայն պայքարում եմ, այլև խնդիրը տեղ է հասնում. Արթուր Իսպիրյան

Հայկական ժամանակակից կինոքննադատության կարևոր ներկայացուցիչերից Զավեն Բոյաջյանի ծննդյան օրն է

Ես Գագիկ Բեգլարյանի տղան եմ, ասեմ՝ իմանաք, իմ հայրը ոչ պակաս հայտնի մարդ է



2019-02-21 09:27:38

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալ Արտաշես Բեգլարյանը՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան։ Դա կատարվել է կառուցվածքային փոփոխության անվան տակ՝ օպերվարչությունը միավորվել է հետաքննության վարչությանը։

 

 

 

 

 

Օրեր առաջ էլ ազատվել էր նույն վարչության պետը՝ Կարեն Կարապետյանը, որը կոնֆլիկտ ուներ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։ Բեգլարյանը հաստատեց լուրը՝ նշելով․ «Ես հիմա տեղափոխվում եմ այլ ծառայություն»։ Որ ծառայություն՝ դեռ պարզ չէ։ ՊԵԿ համակարգի ներսո՞ւմ, թե՞ դրսում։ «Չէ, համակարգից դուրս չեմ գալիս։ Նույն համակարգի մեջ այլ աշխատանքի»։ Ավելի բա՞րձր պաշտոնի։ «Գիտեք, դա ես չեմ որոշում, իմ ցանկությունով չի։ Անկեղծ, եթե իմանամ, կպատասխանեմ»։

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ հնարավո՞ր է պաշտոնից ազատումը պայմանավորված է աներոջ՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի գործոնով։ «Բայց ի՞նչ կապ ունի, յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկի փեսան է կամ աներն է, ի՞նչ կապ ունի Գագիկ Հարությունյանը։ Ես Գագիկ Բեգլարյանի տղան եմ, ասեմ՝ իմանաք։ Իմ հայրը ոչ պակաս հայտնի մարդ է, շատ հայտնի բժիշկ է»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.